10.09.2025

Քննարկել է ՀՀ-ում պատիժը կրող և Իրանի քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցման հարցը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեին։


Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ արդարադատության նախարարությունների գործունեության ոլորտներում։


Քննարկվել են Հայաստանում պատիժը կրող և Իրանի քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցման, Իրանի կողմից հետախուզվող անձանց հանձնման, Իրանում պատիժ կրող Հայաստանի քաղաքացիների փոխանցման հետ կապված հարցեր:


Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը կարևորել է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ շեշտելով նաև արդեն իսկ առկա իրավապայմանագրային բազայի արդյունավետ կիրառության մասին: Նա նաև ընդգծել է առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի հրավերով ԻԻՀ արդարադատության նախարարի՝ Հայաստան այցի կարևորությունը՝ նշելով, որ այն ևս մեկ առիթ է ամրապնդելու համագործակցությունը և ընդլայնելու պայմանագրային հարաբերությունները: Կարևորվել է նաև առաջիկայում համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:

Թեմայի այլ նորություններ