
Նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» տնօրենը
Գևորգ Սիմոնյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
12.08.2025Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող, ինչպես նաև 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչկան հարցեր։
Գևորգ Սիմոնյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
12.08.2025Ես հավատալու կամ չհավատալու խնդիր չունեմ։ Այն, ինչ կատարվել է ինձ հետ... ես որևիցե մեկին այս իշխանությունում հավատալու չունեմ։
12.08.2025Զորավարժությանը մասնակցում են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, ԱՄՆ Եվրոպայում և Աֆրիկայում տեղակայված ցամաքային զորքերը, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիան։
12.08.2025