
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի
Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։
07.08.2025ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել.
«Սպիտակ տան կողմից քաջալերված փաստաթուղթը կլեգիտիմացնի Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։
Մեկնաբանելով սպասվող հանդիպումը՝ Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է.
«Հայերն ուզում են իրական խաղաղություն։ Արցախը «մաքրելը» խաղաղություն չէ։ Էթնիկ զտման լեգիտիմացումը խաղաղություն չէ։ Քրիստոնեական սրբավայրերը մոռացության մատնելը խաղաղություն չէ։ Պատանդներին մոռանալը խաղաղություն չէ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի հետ հաշտվելը խաղաղություն չէ։ Ուժի սպառնալիքով պարտադրված խաղաղությունը խաղաղություն չէ»։
Վստահելի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հովանու ներքո, օգոստոսի 7-8-ը կայանալիք բանակցություններից, հետո հնարավոր է հրապարակվի հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ հնարավոր հայտարարությունները կամ համաձայնությունները չեն անդրադառնում հիմնական առաջնահերթություններին, մասնավորապես, արցախահայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների ազատմանը, հայկական քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությանը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Ըստ Արամ Համբարյանի`«Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150․000 արցախահայերի բռնի տեղահանումը, առաջընթաց չէ։ Դա հեռացում է խաղաղությունից, քայլ՝ ադրբեջանական նոր ագրեսիայի ուղղությամբ։ Իրական խաղաղությունն անհրաժեշտ է կառուցել վերադարձի իրավունքի իրացմամբ, պատանդների ազատմամբ, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությամբ, Հայաստանից օտար զորքերի դուրսբերմամբ և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության սկզբունքով։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է Հարավային Կովկասում իրեն ներկայացնել որպես խաղաղության միջնորդ, ապա պետք է ապահովի, որ այս խաղաղության գործընթացը լինի իրական՝ հիմնված պատասխանատվության վրա, այլ ոչ թե Հայաստանին պարտադրված սպառնալիքների վրա։ Ամերիկահայերը վճռականորեն դեմ են ցանկացած համաձայնության, որը արդարությունը փոխարինում է հարմարվողականությամբ կամ վտանգի տակ է դնում հայերի կյանքը»։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կրկին վերահաստատում է իր խիստ ընդդիմությունն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ այն համարելով ուղղակի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։ Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներին ուղարկված հանձնախմբի գրության մեջ նշված է՝ նման միջանցքը կխաթարի Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը։»
Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։
07.08.2025«Ամեն անգամ օտար երկիր այցելելիս դառնում եմ 10 անգամ ավելի հայրենասեր»:
07.08.2025Նախարարը հերքել է խոսակցությունները, թե թեման այլևս ակտուալ չէ՝ նշելով, որ առկա են լուրջ մտահոգություններ Հայ առաքելական եկեղեցու վերնախավի վարքի վերաբերյալ։
07.08.2025