7.08.2025

«Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը պահել օրակարգում

Չնայած թեմայի շուրջ հրապարակային քննարկումները նվազել են, իշխանությունը չի հրաժարվում Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի հարցից։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ օգոստոսի 7-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը շարունակում է մնալ իշխանության քաղաքական օրակարգում։ Նախարարը հերքել է խոսակցությունները, թե թեման այլևս ակտուալ չէ՝ նշելով, որ առկա են լուրջ մտահոգություններ Հայ առաքելական եկեղեցու վերնախավի վարքի վերաբերյալ։


«Անհնար է համարել քեզ եկեղեցու հետևորդ և հաշտվել այն իրողության հետ, որ հոգևորական վերնախավի մի ստվար հատված խախտում է ամուրիության ուխտը», – ասել է Պապոյանը։


Նշենք, որ ամուրիության ուխտի խախտումը քրեական օրենսգրքով չի պատժվում։ Այնուամենայնիվ, հոգևորականների անձնական կյանքի շուրջ խոսակցությունները հանրային դաշտում առաջացրել են քննադատություններ պետական ռեսուրսների օգտագործման և անձնական տարածքին միջամտելու վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ