1.08.2025

Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ բարեկամական կապերը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Մարոկկոյին Ազգային տոներից մեկի՝ Գահի օրվա կապակցությամբ։


Շնորհավորանքը հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում.


«Խաղաղության և բարգավաճման մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Մարոկկոյի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Գահի օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ բարեկամական կապերը և անհամբեր սպասում է առավել սերտ համագործակցության նոր ուղիների ուսումնասիրությանը»,-ասված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ