
Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվեց Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։
Թեմայի այլ նորություններ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Միքայել Սրբազանին կալանքի տակ թողնելու որոշումը
Հայտարարություն:
01.08.2025