
Հայաստան-Ռուսաստան ֆինանսական համագործակցությունը կընդլայնվի նոր ծրագրով
Անդրադարձ է կատարվել նաև գործող եռամյա ծրագրի արդյունքներին և դրա շարունակականությանը:
25.07.2025Ֆրանսիայի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ է արվում մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու համար և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը համահեղինակել են Ֆրանսիայի ԱԺ-ում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լորան Վոքիեն և նույն խմբի փոխնախագահ Ալեքսանդր Մարտենը:
Բանաձևում նշվում է, որ Ֆրանսիան պատմական և քաղաքական դեր ունի խաղալու տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին աջակցելու հարցում՝ որպես Հայաստանի բարեկամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման առանցքային դերակատար։ Այս համատեքստում ընդգծվում է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության և զարգացման վրա։
Բանաձևում ընդգծվում է նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման պահանջը՝ շեշտելով, որ վերջիններիս նկատմամբ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարություններն Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման և Հայաստանի գոյությունը ժխտող ադրբեջանական համակարգված քաղաքականության շարունակությունն են:
Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ֆրանսիացի խորհրդարանականների ներկայացրած բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը և Եվրամիությանը կոչ է անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում, Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է վերջնականացնել և մոտ ժամկետներում Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, իսկ ԵՄ-ից պահանջում է մեծացնել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական և մշակութային համագործակցություն ծավալները:
Անդրադարձ է կատարվել նաև գործող եռամյա ծրագրի արդյունքներին և դրա շարունակականությանը:
25.07.2025Բնության հատուկ պահպանվող տարածքները զբաղեցնում են Հայաստանի տարածքի ավելի քան 13%-ը, ներառելով 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։
25.07.2025«Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։
25.07.2025