
Հայաստան-Ռուսաստան ֆինանսական համագործակցությունը կընդլայնվի նոր ծրագրով
Անդրադարձ է կատարվել նաև գործող եռամյա ծրագրի արդյունքներին և դրա շարունակականությանը:
25.07.2025Ալթայի Հանրապետությունում անցկացվող բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի եզակի բնաշխարհն ու էկոտուրիզմի հնարավորությունները։
Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ իր ելույթում Ոսկեհատ Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը գտնվում է երկու գլոբալ կենսատարածաշրջանների խաչմերուկում, որոնք համարվում են կենսաբազմազանության համաշխարհային «թեժ կետեր»։
«Մեր փոքրիկ, բայց հարուստ երկիրը ունի շուրջ 3800 բուսատեսակ և ավելի քան 17.000 կենդանատեսակ, որոնց զգալի մասը եզակի և հազվագյուտ են։
Բնության հատուկ պահպանվող տարածքները զբաղեցնում են Հայաստանի տարածքի ավելի քան 13%-ը, ներառելով 3 արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։
Էկոտուրիզմի ոլորտում Հայաստանը կարող է առաջարկել ամեն ինչ՝ քայլարշավներ, թռչնադիտարկումներ, լեռնային սպորտեր, ջրային արկածային տուրեր, հեծանվային երթուղիներ, գյուղական տուրիզմ և էկոկրթական ծրագրեր։ Ոսկեհատ Գրիգորյանը առանձնացրել է Խոսրովի և Շիկահողի արգելոցները, Դիլիջանի ազգային պարկը և Սևանա լիճը՝ որպես էկոտուրիզմի առանցքային ուղղություններ։
Կենսաբազմազանության պահպանության ոլորտում Հայաստանը հետևողականորեն իրականացնում է ծրագրեր՝
կենսաբազմազանության պահպանման ոլորտային օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի բարեփոխումներ,
կենդանատեսակների մշտադիտարկում, այդ թվում՝ կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի,
ազնվացեղ եղջերուի և Սևանի իշխանի պաշարների վերականգնման նախագծեր»։
Ոսկեհատ Գրիգորյանը նաև ընդգծել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կանցկացվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) և հրավիրել գործընկերներին այցելել Հայաստան՝ համատեղ նպաստելու գլոբալ կենսաբազմազանության ռազմավարություններին։
Անդրադարձ է կատարվել նաև գործող եռամյա ծրագրի արդյունքներին և դրա շարունակականությանը:
25.07.2025«Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։
25.07.2025