
IRI հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել
Հետազոտության համաձայն՝ վերջին 9 ամիսներին՝ 2024-ի սեպտեմբերից ի վեր, այս ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։
22.07.2025Christian Solidarity International-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունում խորը մտահոգություն է հայտնվում Հայաստանում եկեղեցու դեմ աճող ճնշումների առնչությամբ։ Նրանք կոչ են անում իշխանություններին դադարեցնել հոգևորականների հետապնդումը, ազատ արձակել ձերբակալվածներին և պաշտպանել Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու անկախությունը։
Christian Solidarity International-ը՝ կրոնական ազատությունների պաշտպանության ոլորտում ներգրավված մի շարք կազմակերպությունների հետ համատեղ, դիմել է Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները։ Հայտարարությունը ստորագրել են նաև Coptic Solidarity և SOS Chrétiens d’Orient հասարակական կազմակերպությունները։
Ըստ հայտարարության՝ վերջին շաբաթների ընթացքում արձանագրվել են բարձրագույն հոգևորականների և եկեղեցու ազդեցիկ աջակիցների կամայական ձերբակալություններ, գույքի բռնագանձումներ, ինչպես նաև ոստիկանության միջամտություններ սրբավայրերում՝ այդ թվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածների թվում են արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանը։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա փոխարեն ընտրել նոր առաջնորդ՝ կառավարության ձևավորած հանձնաժողովի միջոցով, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին, որը սահմանում է եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը։
Հայտարարության ստորագրողները պահանջում են՝ առանց նախապայմանների ազատ արձակել Սամվել Կարապետյանին, ազատ արձակել Միքայել Աջապահյանին ու Բագրատ Գալստանյանին՝ ապահովելով նրանց նկատմամբ ներկայացված մեղադրանքների անկախ և թափանցիկ քննություն, դադարեցնել եկեղեցու ներքին գործերին միջամտությունը և դադարեցնել տնտեսական ու վարչական ճնշումները։
Նրանք նաև ընդգծում են՝ անհրաժեշտ է վերականգնել դատական իշխանության լիարժեք անկախությունը, որպեսզի այն չծառայի որպես գործադիր իշխանության վերահսկողության գործիք։
«Խղճի, հավատքի և օրինական ընդդիմության արտահայտումը չպետք է համարվի պատժելի որևէ այն երկրում, որն իրեն համարում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ», — եզրափակվում է հայտարարությունը։
Հետազոտության համաձայն՝ վերջին 9 ամիսներին՝ 2024-ի սեպտեմբերից ի վեր, այս ցուցանիշը նվազել է 10 տոկոսով։
22.07.2025Լիազորությունները կասեցված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (Վազգեն Գալստանյան) վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան։
22.07.2025