
Նուբարաշենի հոգեբուժարանից 2 բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է
Մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։
22.07.2025Լիազորությունները կասեցված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (Վազգեն Գալստանյան) վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան, գրում է «Հետքը»։
Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։
Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025թ. հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է։ Առաջադրվել էր ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության զավթման նախապատրաստման մեղադրանք։
2025թ. հունիսի 25-ին, Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կոմիտեի քննիչների կողմից Ազգային անվտանգության ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։
Մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։
22.07.2025Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
22.07.2025Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։
22.07.2025