17.07.2025

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է հրամանագրում։


Մեկ այլ հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։


 

Թեմայի այլ նորություններ