
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից
Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ից։
17.07.2025Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը;
Այս համաձայնագրով Հայաստանն ու Հունաստանը համատեղ կկանխարգելեն ապօրինի պեղումները, ինչպես նաև ապօրինի ներմուծումը, արտահանումն ու սեփականության իրավունքի փոխանցումը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գտնում է, որ «ՀՀ և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է երկու երկրների միջև այս բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար, ինչը կնպաստի նաև երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը:
Համաձայնագրի ստորագրման արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն` ՅՈՒՆԵՍԿՕ–ի 1970 թ. կոնվենցիայի, միջազգային կոնվենցիաների և դրանց համապատասխան ազգային օրենսդրության համաձայն: «Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ: Բացի այդ, համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում:
Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ից։
17.07.2025Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
17.07.2025Վիզաներին առնչվող խարդախությունները դաշնային օրենսդրության ներքո քրեորեն պատժելի արարքներ են:
17.07.2025