
Դպրոցի տնօրենը հափշտակել է շուրջ 8 մլն դրամ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
15.07.2025Արցախից տեղահանվածները չեն հասել համաձայնության կառավարության հետ՝ վարձավճարների նախորդ աջակցությունը վերականգնելու հարցում։ Իրավապաշտպաններն իշխանություններին մեղադրում են անտարբերության մեջ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է, որ կառավարությունը չի դիտարկում աջակցությունը վերականգնելու տարբերակ, իսկ Ստեփանակերտի հրդեհից տուժածներին կարգավիճակ տրամադրելու հարցում ևս առաջընթաց չկա։
Բողոքի նախաձեռնողները հայտարարեցին փողոցային պայքարի փուլը ավարտելու մասին՝ շեշտելով, որ առանց հանրային լայն պահանջի անհնար է լուրջ փոփոխությունների հասնել։ «40+10» դրամի աջակցության կրճատումը հարյուրավոր ընտանիքների թողել է առանց օգնության, իսկ նոր ծրագիրը ներառում է միայն սահմանափակ խմբեր։
Խորհուրդը նաև շեշտում է, որ բացակայում է բնակարանային և սոցիալական աջակցության ոլորտներում կառավարության հստակ ռազմավարությունը։ Ըստ նրանց՝ պետության քայլերը կցկտուր են, անհավասար և հաճախ ստեղծում են նոր անարդարություններ։
Բացի այդ, խորհրդի անդամները տեղեկացրել են, որ վերջնականապես լքում են Արցախի ներկայացուցչության շենքը՝ նշելով, որ այլևս նպատակահարմար չեն համարում շարունակել գործունեությունը՝ պետական անտարբերության և Արցախի նախկին պաշտոնյաների լռության պայմաններում։
Առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
15.07.2025Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ:
15.07.2025Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 13-ը ներառյալ՝ 95.632մլն.մ³:
15.07.2025