15.07.2025

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։


Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 13-ը ներառյալ՝ 95.632մլն.մ³:


Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 7-13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 13.059 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 13-ը ներառյալ՝ 65.951 մլն.մ³:


 


 

Թեմայի այլ նորություններ