
Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
15.07.2025ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ վստահեցնելով, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը կշարունակի զարգանալ։
X հարթակում (նախկին Twitter) տարածած գրառմամբ Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին։ Նա խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում է մաղթել Ֆրանսիային՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցությունն ու բարեկամությունը, մասնավորապես պաշտպանական ոլորտում, կընդլայնվեն՝ ի շահ երկու ժողովուրդների խաղաղության և բարօրության։
Վերջին երկու տարիներին Ֆրանսիան դարձել է Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը պաշտպանության ոլորտում․ կողմերը ստորագրել են «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի, GM-200 ռադարների և CAESAR հաուբիցների մատակարարման պայմանագրեր, ինչպես նաև զարգացնում են համագործակցություն ռազմական կրթության, համատեղ վարժանքների և ռազմավարական պլանավորման ոլորտներում:
Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
15.07.2025Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
15.07.2025Լոռու մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 4803 քրեական վարույթ, որից 434-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 684-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
15.07.2025