ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել։
Մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին է խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել, ու առաջիկայում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին: