15.07.2025

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է․ սպասվում է հանդիպում Մակրոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից մեկնել է Ֆրանսիա աշխատանքային այցով։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Ելիսեյան պալատում։


Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, այցը կայանում է վարչապետի եվրոպական շփումների շարունակականության շրջանակում։ Փաշինյան–Մակրոն հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։


 

Թեմայի այլ նորություններ