9.07.2025

Հայաստանը թշնամու ձեռքում չէ, բայց թշնամու հպատակների իշխանության տակ է

Հայաստանը ղեկավարում են աչքերն արյունով լցված, ձեռքերն արյան մեջ թաթախված, հային պատերազմ հայտարարած սատանայի ծառաները…


Արցախը նրանց համար սեփական հարստության գինն էր։ Եկեղեցին նրանց համար թիրախ է, որովհետև այն միակ բանն է, ինչին չեն կարող ենթարկել։ Իսկ իրենց ազգակործան ծրագրերին հակառակվողներին բանտարկում են, որովհետև այն հիշեցնում է իրենց դավաճանության մասին։


Սրանք պետություն չեն ղեկավարում, սրանք զավթել են Հայաստանը և այն մսխում են հոգևոր, տարածքային ու ազգային իմաստով։ Եվ այս պահին նրանց ռեժիմի տրամաբանությունը հետևյալն է՝ որքան ավելի շատ լռեցնեն դիմադրողներին, այնքան ավելի երկար կապրեն՝ որպես իշխանություն։


Բայց միևնույն է դիմադրությունը արյունից ուժ է քաղում, հալածանքից՝ վճռականություն, իսկ ճշմարտությունից՝ անպարտելիություն։  Պետք է անվանել ամեն ինչ իր անունով. Հայաստանը թշնամու ձեռքում չէ, բայց թշնամու հպատակների իշխանության տակ է։

Եվ սա նշանակում է, որ չպայքարողը հարմարվում է ստրկության կամ սպասում իր հերթին…


Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան