
Երևանում սպասվում է շոգ եղանակ՝ ջերմաստիճանը կբարձրանա 9 աստիճանով
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-14 աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով։
09.07.2025Նախօրեին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«8 զինծառայողները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-14 աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով։
09.07.2025Աննա Վարդապետյանի հրամաններով:
09.07.2025