
Միրզոյանը և Ալ-Սաֆադին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիճան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։
Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։ Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, այդ ճանապարհին առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման նպատակով գործադրվող ջանքերին։
Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության առանցքային հարցերի շուրջ։


ՀՀ ԱԳ փոխնախարարը և Քորթնի Ռեթրին քննարկել են «ՄԱԿ 80» նախաձեռնությունը
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
08.07.2025
Փաշինյանը ընդունել է Սևծովյան բանկի խորհրդի անդամներին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ:
08.07.2025