8.07.2025

Փաշինյանը ընդունել է Սևծովյան բանկի խորհրդի անդամներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ:


ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին:


Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը Երևանում հյուրընկալելու համար: Իր հերթին` Նիկոլ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:


 

Թեմայի այլ նորություններ