
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է. Քոչարյան
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր:
19.06.2025ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև:
Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Այս համատեքստում, մասնավորապես, ընդգծվել է միջբուհական համագործակցությունը զարգացնելու, համապատասխան կառույցների համագործակցությամբ համատեղ համերգային ծրագրեր իրականացնելու, ֆեդերացիաների ակտիվ փոխգործակցությամբ մրցաշարեր կազմակերպելու հնարավորությունը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ներկայում Հայաստանի կրթական բոլոր մակարդակներում իրականացվում են բարեփոխման ծրագրեր, և այս համատեքստում կարևոր է նաև այլ երկրների փորձի ուսումնասիրումն ու համագործակցությունը: Նա ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը ՀՀ բուհերի միջազգայնացման հեռանկարներ կբացի և կնպաստի նաև օտարերկրյա ուսանողների՝ ՀՀ բուհերի նկատմամբ հետաքրքրության աճին:
Անդրադարձ է եղել նաև «Էրազմուս+» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, Creative Europe նախաձեռնությանը՝ կարևորելով դրանց դերը միջազգային համագործակցությունն ամրապնդելու գործում:
Դեսպան Ալեն Դը Մյույզերն իր հերթին ներկայացրել է Լյուքսեմբուրգի կրթական, մշակութային, սպորտի ոլորտի առանձնահատկություններն ու կարևորել համատեղ ծրագրերի իրագործումն ու փորձի փոխանակումը:
Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր:
19.06.2025Ջանք խնայելու իրավունք չունենք:
19.06.2025Նրանք ծանրոցներ են ստացել հարազատներից:
19.06.2025