
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է. Քոչարյան
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր:
19.06.2025Քաղաքական գիտությունների դոկտոր, ՄՄՀԻ պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորմանը:
«Սամվել Կարապետյանն, առանց որևէ չափազանցության, մեր օրերի ամենահայտնի ու նշանավոր հայերից մեկն է։ Դժվար էր պատկերացնել ավելի վատ ուղերձ, որ կարող էր ստանալ աշխարհը մեր ժամանակակից պետության մակարդակի մասին, քան Երևանում՝ անվանի բարերարի ու ականավոր գործարարի կալանավորումը՝ մեկ ելույթի պատճառով։
Ազգային ինստիտուտների, իրապես նշանավոր և պատմական առաքելություն կատարած մարդկանց փուչ գործերով հետապնդելու իմաստով Փաշինյանը խայտառակվելու չտրորած գիծ թերևս չի թողել։ Ով գիտե՝ ինչպիսին կլիներ Քըրք Քըրքորյանի կամ Շառլ Ազնավուրի ճակատագիրը, եթե հրաշքով ողջ լինեին ու հանդգնեին իշխանության կոպիտ հարձակումից պաշտպանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է։ Ջանք խնայելու իրավունք չունենք»,- նշել է Սողոմոնյանը։
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր:
19.06.2025Նրանք ծանրոցներ են ստացել հարազատներից:
19.06.2025Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: .
19.06.2025