17.06.2025

Հայաստանն կաջակցի Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը:Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը։ 


«Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն»,- նշեց Բադալյանը:


Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները գրել էին, որ, պայմանավորված Իսրայելի և Իրանի միջև հակամարտությամբ, Հնդկաստանը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործողություններ է ձեռնարկում՝ որպես տարհանման հնարավոր ուղի դիտարկելով նաև Հայաստանի տարածքը։ Նշվում էր, որ այդ հարցը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

Թեմայի այլ նորություններ