17.06.2025

ԵՄ պատվիրակության ղեկավարները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

Հունիսի 17-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, դեսպանության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հայտնելով համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամությունը։


Դեսպան Մարագոսը խոսել է ԵՄ-ի և ՀՀ ԿԸՀ-ի նախորդիվ եղած արդյունավետ համագործակցության մասին և 2026 թվականի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ հետաքրքրվել առաջիկա հնարավոր համագործակցության շրջանակը հստակեցնելուց։


 

Թեմայի այլ նորություններ