
ՀՀ քաղաքացիները հայտնվել են Բաքվի օդանավակայանում, ադրբեջանցիները՝ «Զվարթնոցում». ԱԱԾ
ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք:
13.06.2025Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, 1958 թ. ծնված տղամարդը մահացել է՝ «Լուրերի» հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:
«Մյուս երկու տուժածները շարունակում են բժիշկների հսկողության տակ լինել, վիճակները՝ միջին ծանրության: Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդից 3-ը դուրս են գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ են»,- ասել է Ծատրյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
ՆԳՆ-ից հայտնել են, որ Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։
ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք:
13.06.2025Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:
13.06.2025Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
13.06.2025