
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին։
23.05.2025Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի ֆաքսիմիլային վերահրատարակության հանդիսավոր շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ատլասը եզակի գիտական ժառանգություն է, որը ներառում է ավելի քան 500 պատմական քարտեզ՝ արտացոլելով Հայաստանի անցած ճանապարհը՝ սկսած Բաբելոնյան դարաշրջանից մինչև 20-րդ դարի կեսերը։
Ատլասի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1960 թվականին Ֆրանսիայում և հանդիսանում է ֆրանսիական ռազմածովային ուժերի հրամանատար, աշխարհագրագետ և քարտեզագիր Զատիկ Խանզադյանի (1886–1980) տասնամյակների նվիրական աշխատանքի արդյունքը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախաձեռնության հեղինակ, նախագծի հովանավոր, «ՌՈՒՑՈԳ-Ինվեստ» հոլդինգի նախագահ, բարերար Ռուբեն Գրիգորյանը։ Նա ընդգծել է, որ վերահրատարակությունը համալրվել է Խանզադյանի կենսագրությամբ, քարտեզների մանրամասն մեկնաբանություններով և թարգմանվել է երեք լեզուներով՝ ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն։
«Մենք հնագույն ժողովուրդ ենք և պետք է լինենք մեր պատմության լիարժեք գիտակիցը։ Անցյալը ճանաչելը կենսական է ապագայի ճիշտ ուղղություն ընտրելու համար»,- նշել է Գրիգորյանը։
«Թեքեյան» միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը կարևորել է ոչ միայն ատլասի վերահրատարակությունը, այլև դրա մատուցման բազմալեզու ձևաչափը։
«Խանզադյանը տասնամյակներ ի վեր հավաքել է հայկական պատմական քարտեզներ։ Նրա աշխատանքը առաջին անգամ լույս է տեսել ֆրանսերեն՝ նվիրված Սովետական Հայաստանի 40-ամյակին։ Պատահական չէ, որ 1967-ին նա դարձել է Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ՝ ընդամենը երեք նման անդամներից մեկը», – ընդգծել է Միրզախանյանը։
ՌԴ ԳԱԱ Էթնոլոգիայի եւ անթրոպոլոգիայի ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Զագրեբինը իր խոսքում հատուկ ընդգծել է Զատիկ Խանզադյանի անհատականության մասշտաբը և նրա ստեղծած ատլասի համամարդկային արժեքը։
«Էթնիկական քարտեզագրությունն ունեցել է և՛ գիտական, և՛ քաղաքական, երբեմն՝ ռազմաքաղաքական նշանակություն։ Խանզադյանը իր գործով հիմնաքար է դրել ազգային ինքնության պահպանման գործում», – ասել է Զագրեբինը։
ՀՀ ԳԱԱ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանն իր ելույթում Խանզադյանին բնորոշել է որպես բացառիկ գիտնական, որի ժառանգությունը կարևոր նշանակություն ունի ինչպես պատմագիտության, այնպես էլ ժամանակակից Հայաստանի ինքնության համար։
«Նրա աշխատանքների շարքում են Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի պատմության առաջին խորքային քարտեզագրական ուսումնասիրությունները։ Նա մասնակցել է նաև հայկական պատվիրակության աշխատանքներին Եվրոպայում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայկական դիրքորոշումը եվրոպացի առաջնորդներին ներկայացնելու նպատակով»,- նշել է Սաֆրաստյանը։
Շնորհանդեսի ավարտին ատլասի օրինակները նվիրաբերվել են մի շարք առաջատար մոսկովյան թանգարանների և գիտական հաստատությունների՝ այդ թվում՝ Ռուսաստանի ազգագրական թանգարանին, Արևելքի պետական թանգարանին, Ռուսաստանի պետական գրադարանին, Արևելյան գրականության կենտրոնին, ինչպես նաև ՌԴ ԳԱԱ աշխարհագրության ինստիտուտին և Ռուսաստանի պատմական ընկերությանը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին։
23.05.2025Տեղի է ունեցել նախնական քննարկում 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի և նախատեսվող քաղաքականությունների շուրջ:
23.05.2025ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
23.05.2025