17.05.2025

ՀՀ–ին ուղղված ՎԶԵԲ ներդրումները 2024–ին հասել են ռեկորդային՝ 400 մլն եվրո սահմանաչափի

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: 


Նախարար Հովհաննիսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում 2024 թվականին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային՝ 400 մլն եվրո սահմանաչափի: Ապա, անդրադառնալով ՎԶԵԲ կապիտալի մեծացման գործընթացին Հայաստանի մասնակցության թեմային, Վահե Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի՝ կառույցի առաքելությանը սատարելու պատրաստակամությունը։


Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՎԶԵԲ առանձին մասնագիտական թիմերի հետ և քննարկել ՀՀ պորտֆելում առկա կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև առկա խնդիրները:

Թեմայի այլ նորություններ