8.05.2025

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․


2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կող­մից, սակայն հայ­տա­րարատուի միջոցներով։ Այս դեպքում անհրաժեշտ է հիմնավորել հայտա­րարատուի միջոցներից սոցիալական ծախսերի կատարումը, որը կարող է հիմնավորվել ծառա­յություններ մատուցող հարկ վճարողին սոցիալական ծախսերի կատարումը հայտարա­րատուի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, այդ թվում՝ վճարող ֆիզիկական անձի անունով կատարված վճարումը հիմնավորող փաստաթուղթ կամ վճարման հանձնարարական (որտեղ նշված է վճարումը տվյալ ֆիզի­կական անձի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ) կամ ֆիզիկական անձի համապատասխան հաստատում (հայտարարություն) ներկայացնելու միջոցով։


2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե սոցիալական ծախսերն անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզի­կական անձի կողմից։ Բացառություն են կազմում դասագրքե­րի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց մասով վճարում կատար­ված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կա­տարված ծախսերը։


Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից կարող են դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։


Եթե առողջության ապահովագրության փաթեթի ապահովագրական պայմանագրի համաձայն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն` հայտարարատու հանդի­սացող աշխատողի կամ վերջինիս ընտանիքի անդամների համար ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց աշխատողից հատուցում ստանալու պայմանով, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել հայտարարատու հանդիսացող աշխատողը՝ ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց գործա­տուին տրամադրված հատուցման գումարի մասով: Այս դեպքում ապահո­վագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթն ապահովագրական ընկերութ­յան կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով, որտեղ որպես սոցիալական ծախս կատարող նշվում են հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները։


Սոցիալական փաթեթի շահառուներից բացի, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաս­տատ­ված N1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ պետության կողմից երաշ­խավորված անվճար և արտոնյալ պայ­մաններով բժշկական օգնության և սպասարկման ծառա­յություններ իրականացնող կազ­մա­կերպությունների աշխատողները ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալա­կան փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով, իսկ ատամնաբուժական ծառայությունների գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով։


 

Թեմայի այլ նորություններ