
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:
08.05.2025ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքները ընդդիմադիր պատգամավորների հասցեին ոչ միայն զարմացրեցին, այլ նաև պարզ ցույց տվեցին՝ Հայաստանում կառավարման համակարգն այլևս չի գործում իր էությամբ: Այս մասին գրել է իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Երբ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս ընդդիմադիր ֆրակցիայի անդամներին բացահայտ սպառնալ մեկուսարանով միայն կոռուպցիայի խնդիրների բարձրաձայնման համար, սա այլևս քաղաքական բանավեճ չէ։ Սա շեղում է ժողովրդավարական սկզբունքներից և վերածվում իշխանական լկտի ցինիզմի։ Եվ այստեղ ամեն ինչից վեր է մեկ բան՝ կնոջ հանդեպ բացարձակ անհարգալից ու լկտի պահվածքը, որը ոչ մի կերպ չի կարող արդարացվել ոչ էմոցիոնալ, ոչ քաղաքական համատեքստում։
Այս միջադեպը ցույց է տալիս, որ մեր երկրում իշխանությունը չի հարգում ոչ ընդդիմադիրի ձայնը, ոչ կանանց արժանապատվությունը, ոչ էլ ժողովրդավարական հիմնական նորմերը։ Սա պետական կառավարման տոտալ ձախողում է։ Ժամանակն է սթափվել և հիշեցնել, որ իշխանության ուժը չափվում է ընդդիմության հանդեպ հանդուրժողականությամբ, ոչ թե սպառնալիքներով»,- նշել է նա։
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:
08.05.2025Կոմիտեն շարունակաբար միջոցներ է ձեռնարկում պետական մարմինների կողմից ոչ պետական տարածքների վարձակալությունը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ։
08.05.2025Մեր սուրբ պարտքն է զգույշ պահպանել հաղթողների սերնդի ժառանգությունը:
08.05.2025