
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականի հետ
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը:
29.04.2025Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները շարունակել են քննչական գործողությունները: Կոմիտեից պատասխանելով մեր հարցմանը՝ հայտնել են, որ վարույթը վերաբերում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին:
Ըստ հաղորդագրության, 2025 թվականի ապրիլի 29-ին, նշված քրեական վարույթի շրջանակներում, դատարանում իրականացվել է ապացուցողական գործողություն՝ ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ նախաքննությունը շարունակվում է:
Մեզ հայտնի դարձավ, որ վարույթը առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նրա կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը:
29.04.2025Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին:
29.04.2025ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են նաև մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև հաջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին։
29.04.2025