29.04.2025

Հայաստանը բարձր է գնահատում խաղաղության աջակցելուն ուղղված՝ Վրաստանի ջանքերը. ՀՀ նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման: Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:


«Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված՝ Վրաստանի ջանքերը:


Ողջունում ենք համագործակցության երկկողմ և եռակողմ հարթակներ ստեղծելու՝ Հայաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը՝ համագործակցության եզրեր գտնելու ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում»,- ասաց Խաչատուրյանը:


ՀՀ նախագահը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ ի շահ բարեկամ ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի:


 

Թեմայի այլ նորություններ