29.04.2025

Այո, կոնկրետ նպատակի շուրջ հնարավոր է համախմբվել. Ռոբերտ Քոչարյան

Այո՛, ես տեսնում եմ, որ կոնկրետ նպատակի շուրջ հնարավոր է համախմբվել։ Այս մասին «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Նա ընդգծել է՝ նայած ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ.


«Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է: Կամ եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո»,- ասել է Քոչարյանը։


Բայց, հավելել է Քոչարյանը, մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, պետք չէ մեզ խաբել.


"Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է",- հավելել է Քոչարյանը։


 

Թեմայի այլ նորություններ