28.04.2025

Զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով. ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ։


1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել մինչ այժմ անհայտ հանգամանքներում։ Քննչական կոմիտեն հաստատել է քրեական գործի հարուցման փաստը՝ նշելով, որ քննությունը շարունակվում է՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։


 

Թեմայի այլ նորություններ