
Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ. ևս մեկ ոսկի Եվրոպայի առաջնությունում
Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա։
21.04.2025Ազգային ժողովի ապրիլի 23-ի արտահերթ նիստի ընթացքում սուր բանավեճ է ծավալվել քաղաքացիների կողմից եկամուտների տարեկան հայտարարագրեր չներկայացնելու հնարավոր հետևանքների շուրջ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ հայտարարագիր չլրացրած քաղաքացիներին սպասվում է քրեական հետապնդում:
«Սա փորձանք է լինելու ձեր գլխին, բայց սրա մասին իշխանությունները լռում են։ Իմ ձեռքի տակ է հայտնվել ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ գրված է. հարկային մարմնի կողմից կիրառվում են օրենսգրքի 165 հոդվածի սահմանված վարչական պատասխանատվության միջոցները, սակայն, հաշվի առնելով, որ նշված իրավախախտումների մասով դեռևս չեն սպառվել նույն հոդվածով սահմանված կատարման ենթակա բոլոր պատասխանատվության միջոցները, ինչը որպես պարտադիր պայման նկարագրված է քր. օրենսգրքի 444 հոդվածի դիսպոզիցիայում, ուստի եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացման պարտավորություն չկատարման դեպքով քրեական հետապնդման մարմիններին տվյալներ դեռևս չեն փոխանցվել», - հայտարարել է Խամոյանը՝ ավելացնելով, որ արդեն երեք ամիս չի կարողանում իրավապահներից ստանալ իր հարցման պատասխանը:
Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդես է եկել Խամոյանի հայտարարությունների հերքմամբ. «Որ օրը որևէ ֆիզիկական անձ 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ պատգամավոր լինեմ, եթե չլինեմ, ուրիշ ամբիոնից, հրապարակային ներողություն խնդրել։ Նույնն էլ ակնկալում եմ Ձեզնից»:
Թունյանի տվյալներով, այսօրվա դրությամբ շուրջ 35 հազար քաղաքացի է ներկայացրել հայտարարագրեր, ինչը կազմում է «հայտարարագրման պարտավորություն ունեցողների շատ փոքր տոկոսը»: Նա նշել է, որ այդքան ցածր ցուցանիշի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Նրա խոսքերով, քաղաքացիների զգալի մասը հայտարարագիր չի լրացնում նույնականացման քարտ ստանալու գործընթացի ձգձգման հետ կապված: Մյուս մասն արդեն գիտի, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը: Երրորդ պատճառը, ըստ իշխանամետ պատգամավորի,
«հայտարարագրման համակարգի դեմոնիզացումն» է որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ ավելացրել է, որ 15 հազար մարդ հայտարարագիր է լրացրել սոցիալական վճարները հետ ստանալու համար: Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների ընդամենը 5 տոկոսն է լրացրել:
Նշենք, որ այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում օրինագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար:
Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա։
21.04.2025Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է կարևոր վիճակագրական տվյալներ և դատախազական հսկողության նորարարական մոտեցումներ միջգերատեսչական համաժողովի ընթացքում:
21.04.2025Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ամբողջ աշխարհի կաթոլիկ հավատացյալներին:
21.04.2025