Վարչապետը հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների հետ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում: 19:47
Արցախի ԱԺ-ն հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչով դիմել է ՀՀ-ին, ՌԴ-ին և Իրանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որով Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին կոչ է արել ստեղծել համատեղ հակաահաբեկչական կոալիցիա՝ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար: 15:18
Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի. Արցախի ԱԳՆ Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար: 13:28
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 25 զինծառայողի անուն Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները: 12:49
Չկա խնդիր, որ վայրկյանների ընթացքում չլուծվի. ԱՀ նախագահը շնորհակալ է ՀՀ իշխանությունից Հայաստանի, Արցախի, նաև սփյուռքի համախմբվածությունը լինելու է հաղթանակի գրավականը. չկա մի խնդիր, որ վայրկյանների ընթացքում լուծում չստանա: Այդ մասին այսօր՝ հոտեմբերի 11-ին, Ստեփանակերտում տեղի ուենցած ասուլիսին հայտարարել է Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը: 11:37
Այսօր Էրեբունի-Երևանի օրն է, այն կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին. քաղաքապետ Պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: 11:14
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման: 11:05