16.04.2025

"Թաթոյան" հիմնադրամը հրապարակել է հերթական զեկույցը Արցախում էթնիկ զտումների փաստերով

"Թաթոյան" հիմնադրամը հրապարակել է հերթական զեկույցը Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։


Զեկույցի նախապատրաստական փուլում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնք ներառում են առանձնազրույցներ Արցախից բռնի տեղահանված անձանց, Պաշտպանության բանակի ծառայողների հետ։ Ուսումնասիրվել են նույն հարցերի վերաբերյալ տեսանյութեր և այլ օբյեկտիվ ապացույցներ:


Զեկույցը ներառում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սկսված զինված հարձակումների մանրամասն վերլուծությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակչության, ենթակառուցվածքների ու մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված հանցագործությունները։ Զեկույցում ներկայացված են ադրբեջանական հարձակումները Արցախի խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, քաղաքացիական տների նկատմամբ։


Այս զեկույցը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի աջակցությամբ։

Թեմայի այլ նորություններ