
ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
Օգոստոսի 12-20-ը:
02.08.2025ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը:
Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» գրքի շնորհանդեսը:
Սրբուհի Գալյանը կարևորել է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ նաև թատերական բեմադրությունների միջոցով։
Արդարադատության նախարարը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել ազատազրկված և կալանավորված անձանց պահման պայմաններին։
Օգոստոսի 12-20-ը:
02.08.2025Հայտարարություն:
01.08.2025