Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների զարգացմանը միտված համատեղ ծրագրերը, ԵՄ աջակցությունը ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:
Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկեցին Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանին
27.11.2024Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծել ավելի կանխատեսելի միջավայր
Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցը՝ անփոփոխ չափի տուգանքը, հավասարապես կիրառելի է խախտման ցանկացած տեսակի դեպքում:
27.11.2024