Նոյեմբերի 28-29-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Ֆինլանդիայում
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
27.11.2024Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, սակայն Երեւանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"- ն:
Ուշակովը նշել է, որ նոյեմբերի 28-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները կմասնակցեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
"Հայաստանը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները նախապես հայտնել են, որ ոչինչ չունեն գագաթնաժողովում համապատասխան համաձայնեցված փաստաթղթերի ընդունման դեմ", - ասել է Ուշակովը լրագրողներին:
ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է, որ Մոսկվան "կասկածի տակ չի դնում հայ գործընկերների իրավունքը ինքնուրույն որոշելու իրենց կուրսը ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի վերաբերյալ":
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 27-28-ը պետական այցով կմեկնի Ղազախստան, Աստանայում ՌԴ նախագահը կմասնակցի նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է Տաշքենդում 1992 թվականի մայիսի 15-ին: Այժմ ՀԱՊԿ-ին անդամակցում է վեց անդամ ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, ընդ որում ՝ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կազմակերպությունում մասնակցության սառեցման մասին։ 2024 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ում նախագահում է Ղազախստանը։ Հավաքական անվտանգության խորհուրդը կազմակերպության բարձրագույն մարմինն է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
27.11.2024Փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ Կառավարությունը սահմանել է 2025 թվականի հուլիսի 1-ը:
27.11.2024Համեգին մնաց հաշված օրեր:
27.11.2024