ԲՏԱ նախարարն Ազգային ժողովում քննարկել է ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցեր
Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
19.10.2024Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի վերջերս Մոսկվա կատարած այցը։ Նրա խոսքերով՝ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական և հասարակական շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։
Տոնոյանը ընդգծել է, որ Ծառուկյանը միշտ հանդես է եկել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին։ Այցի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ներառյալ բարդ և ցավոտ թեմաներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների ընդհանուր պատմական ժառանգության և անցյալի կարևորությանը։
Այցի շրջանակներում քննարկվել են նաև համատեղ մշակութային և գիտակրթական միջոցառումների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր մարդասիրական նախագծեր։ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ոլորտում բոլոր հետաքրքիր գաղափարներին և նախագծերին։
Առանձին անդրադարձ է կատարվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը, որը տեղի կունենա հաջորդ տարի։ Ծառուկյանը կարևորել է հայ ժողովրդի ակտիվ մասնակցությունը այս նշանակալի տարեթվին նվիրված միջոցառումներին։
Մոսկվայում հանդիպումների ընթացքում Ծառուկյանը, ինչպես նշում է վերջինիս մամուլի խոսնակը, բարձրացրել է նաև արցախահայության իրավունքների և Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի հարցը։
Մամուլի խոսնակը նշել է, որ առաջիկայում Ծառուկյանի գրաֆիկում նախատեսված են աշխատանքային այցեր նաև այլ երկրներ, որոնց մասին կտրվի համապատասխան տեղեկատվություն։
Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
19.10.2024Ապարանը կդառնա Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը ստացած տասնմեկերորդ քաղաքը և 2025 թվականին կստանձնի էստաֆետը ներկայիս երիտասարդական մայրաքաղաք Գավառից։
18.10.2024Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
18.10.2024