ՄԻՊ-ում քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Գյումրու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով իրազեկման տարբեր միջոցառումներ։ Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։
Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։ Քննարկվել են նաև աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանն առնչվող մի շարք հարցեր:
Ապօրինությունները բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար են. նախկին հրամանատար
2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը:
26.07.2024Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
26.07.2024