
Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ
Բերքահավաքին ընդառաջ:
13.09.2025Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, և որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Azdarar.am կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետն ու նրա ընտանիքի հարազատները իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկին պաշտոնյան օտարման ոչ ենթակա, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք է օտարել, որոնց կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ: Այնուհետև կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, և դրանց հիման վրա հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների և անձանց սեփականության իրավունքը։
Իրավապահների տվյալներով` Վարդան Ղուկասյանը վերոնշյալ անշարժ գույքն օտարել է 1999-2012 թվականներին համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Մ.–ի, քաղաքաշինության բաժնի պետեր Հ.Կ.-ի և Ռ.Հ.-ի օժանդակությամբ։
Բերքահավաքին ընդառաջ:
13.09.2025Այս նախագծի մաս են դառնալու հասարակության բոլոր խմբերը, տարբեր մասնագիտությունների ու առաքելության տեր անձինք անխտիր։
13.09.2025Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի պետքարտուղարի հետ
12.09.2025