![](/tim/timthumb.php?src=/uploads/news/1108163f1c4ba48457087ecc118cea70.jpeg&h=103&w=134&zc=1)
Դեբեդը դուրս է եկել հունից` ավերելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը
![](/tim/timthumb.php?src=/uploads/news/fc96f1d90c65470d448aef016b13f936.jpeg&h=350&w=448&zc=1)
Դեբեդ գետի վարարած ջրերը մայիսի 25-ի գիշերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Այդ մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ թե’ Վանաձորով, թե’ Դիլիջանով անցնող Հայաստան-Վրաստան ճանապարը և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.
Փակ երթուղիներ՝
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան
Այլընտրանքային երթուղիներ՝
Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան
Հայաստանի ներհանրապետական երթուղի
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները:
ՆԳՆ-ից հայտնում են, որ Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
"Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են", - ասված է հաղորդագրության մեջ։
![](/tim/timthumb.php?src=/uploads/news/1108163f1c4ba48457087ecc118cea70.jpeg&h=103&w=134&zc=1)
![](/tim/timthumb.php?src=/uploads/news/a95f1a175d8622c26fddc2efd28c142d.jpg&h=103&w=134&zc=1)
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր
Հարգանքի տուրք մատուցելու:
17.06.2024![](/tim/timthumb.php?src=/uploads/news/e1a29874ab23c1344c3d67bcb5d7ba6d.jpg&h=103&w=134&zc=1)
Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսքը
Համատեղ հայտարարություն:
17.06.2024