
Դատարանը միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին. Մայր Աթոռ
Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը:
03.09.2025Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 16 տարի:
2008 թ. նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիաներ մեկնարկեցին Երևանի կենտրոնում, պահանջելով վերահաշվարկել քվեները։
Ժողովրդական շարժումը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքների մասին: Սակայն Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրեցին ՝ տեղանքը ստուգելու նպատակով, որից հետո հազարավոր ցուցարարների հեռացվեցին հրապարակից։ Երևանի կենտրոնը վերածվեց նմանվեց պատերազմական թատերաբեմի. մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրեցին, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, այդ թվում նաև ոստիկաններ: Զոհվեց տաս մարդ՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
2019 թվականին վարչապետը հայտարարեց, որ հարցաքննվել է 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով։ Այս գործով հարցաքննվել են նաև ՀՀ երեք նախագահները. վկայի կարգավիճակում հարցաքննվել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված։
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է: Սակայն զոհերի հարազատները պնդում են հակառակը՝ տասնհինգ տարի անց էլ ողբերգությունը բացահայտված չէ:
Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը:
03.09.2025Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
03.09.2025Նախկին-ներկա խոսույթն անձերի մասին չի, դա նախկին-ներկա ապրելակերպից հրաժարումն ու խորքային կերպարանափոխության պահանջ է։
03.09.2025