7.07.2025

Քաղաքային տրոլեյբուսը երթևեկում է ամառային անվադողերո՞վ. պարզաբանում քաղաքապետարանից

Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի ՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը, և ի հայտե եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:


"Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են ավադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:

Տվյալ տրոլեբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման ՝ նորմատիվով թույլատրելի ռեսուրսը",- գրել է խոսնակը:

Թեմայի այլ նորություններ