ՀՀ-ն ու ԳԷՀ-ն քննարկել են Երևանում կենսաբազմազանության մոնիթորինգի կենտրոնի ստեղծումը
Կարևորվել է նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, տվյալների հավաքագրումն ու երկրների կարողությունների զարգացումը։
23.10.2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր:
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում, բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50-հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձինք և նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:
Այսօր հումանիտար կենտրոնի ժամը 16:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ:
Հ.Գ. Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն: Կառավարությունը, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում ևս կաջակցի նրանց»,- գրել է նա:
Կարևորվել է նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, տվյալների հավաքագրումն ու երկրների կարողությունների զարգացումը։
23.10.2026
Տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։
23.10.2026
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի հասցեներից մեկի մոտ "Հյունդայի" մակնիշի ավտոբուս է կողաշրջվել։
23.10.2026