
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամիս ժամանակով
Իշխանությունների սրտի դատավորի որոշմամբ:
28.06.2025ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը պահանջում է ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,
Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝ անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ», - ասված է Մարուքյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Իշխանությունների սրտի դատավորի որոշմամբ:
28.06.2025Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը.
27.06.2025ԱՊՀ ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Ղազախստանում։
27.06.2025