
Բագրատ սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեց
Չարիք, ինչ էլ փորձում ես անել, քեզ քիչ բան է մնացել։ Սպասի գալիս ենք:
25.06.2025Քիչ առաջ Երևանում շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը, շտապ օգնության 3 աշխատակիցները ՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
«Ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում։
Վարորդի վիճակը գնահատավում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության։
Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է խոսնակը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 14։30-ի սահմաններում Մամիկոնյանց-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Ford Fusion մակնիշի 10 AV 888 համարանիշի և Haise մակնիշի 676 AO 61 համարանիշի (որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում) ավտոմեքենաները։
Չարիք, ինչ էլ փորձում ես անել, քեզ քիչ բան է մնացել։ Սպասի գալիս ենք:
25.06.2025Հեղաշրջման պլան» կոչվածը պարզապես թուղթ է:
25.06.2025Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
25.06.2025