
Ինչպես խթանել անկանխիկ գործառնությունները. հարցը քննարկվել է կառավարությունում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
06.06.2025ՏԿԵ նախարար, «ԱՅՈ»-ի շտաբի պետը Սուրեն Պապիկյանը հայտարարություն է անում «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ: Այս մասին Պապիկյանը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում:
Կարեւոր հայտարարությունն այն էր, որ կայացվել է որոշում առաջին տեղի համար նախատեսված 3 մլն դրամ մրցանակը բաշխել 3 անձի՝«Երեկոյան Երեւան» թերթի խմբագրի՝ Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Ղանդիլյանի եւ Ստյոպա Նարոյանի միջեւ: «Ստյոպա Նարոյանն այս տեսքն ունեցող նկարի հեղինակն է, սակայն, մահացած է: Գումարը կփոխանցվի նրա ժառանգներին: Աշխատանքներ է տարվում ժառանգներին գտնելու ուղղությամբ»,-ասաց Պապիկյանը:
Նշենք, որ հենց «Երեկոյան Երեւան» թերթում է 1991 թականին հրապարակվել քննարկման առարկա դարձած «ԱՅՈ»-ի լուսանկարը:
«Քննարկումներից հետո եկել ենք այն եզրակացության, որ առաջին տեղy զբաղեցրած այս լոգոն առաջիկա մեկ ամսում ուղեկցելու է մեզ: Մենք նաեւ այլ որոշումներ էլ ենք կայացրել: Քանի որ 1991 թվականին «Երեկոյան Երեւան» թերթում հրապարակված հոդվածներից մեկում գտնվող նկարը շատ նման է այս լոգոյին, մենք հանդիպել ենք նաեւ հեղինակներից մեկի, տվյալ թերթի նկարիչներից մեկի հետ, եւ ի ուրախություն մեզ, մենք ծանոթացել ենք Ցոլակ Ղանդիլյանի հետ, որը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել այդ հրապարակման նկարազարդումը»:
Պապիկյանն ասաց, անկախ ստեղծված իրավիճակից, հաճելիորեն ուրախ է, որ գուցե ենթագիտակցորեն, ճակատագրի բերումով ընտրել են մի բրենդ, որն 1991 թվականին ՀՀ-ի համար կարեւոր նշանակության մի հոդվածի նկարազարդումն է եղել:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
06.06.2025Կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը
06.06.2025Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին
06.06.2025